Պաշտոնական Փարիզն Արցախ օդանավ կուղարկի՝ վիրավոր ֆրանսիացի լրագրողների հետեւից

Ֆրանսիան անում է ամեն ինչ Արցախում ադրբեջանական հրետակոծության հետեւանքով ծանր վիրավորված լրագրողներին վերադարձնելու համար:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Սանիտարական ինքնաթիռը պատրաստ է թռիչքի՝ լրագրողներին վերադարձնելու համար»,- հայտարարել է Մակրոնը՝ ընդգծելով, որ արվում է ամեն ինչ այդ ամենը հնարավորինս արագ կազմակերպելու համար: