«Մենք նոր Հայաստանում չենք ապրում, մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում»․ Վահե Հովհաննիսյան. «Factor»

«Մենք նոր Հայաստանում չենք ապրում, մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում»․ Վահե Հովհաննիսյան. «Factor»
«Մենք նոր Հայաստանում չենք ապրում, մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում»․ Վահե Հովհաննիսյան. «Factor»

«Ես այնքան էլ համաձայն չեմ մտքի հետ, որ մենք նոր Հայաստանում ենք ապրում։ Մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում, նոր Հայաստան պետք է փորձենք կառուցել»։

Այդ մասին «Factor»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր  Վահե Հովահաննիսյանը:

«Եվ բանաձևը շատ հստակ է․ վերադարձ հնին չկա նույնիսկ տեսականորեն, իսկ նորի տարբերակները շատ են, բայց նորը դեռ երաշխավորված լավը չէ։ Նոր լավին հասնելու համար պետք է լինել շատ ավելի գրագետ։ Հեղափոխությունը լուծումներից մեկն էր այն իրավիճակի։ Յոթ-ութ ամիս առաջ և նախորդ տարիներին իշխող էլիտան ադեկվատ չէր մարտահրավերներին, երկիրը մտել էր խորը ճահճացման մեջ, և լուծումներ էին պետք։ Լուծում կարող էր լինել նախկին իշխանության ռեֆորմացիայի ճանապարհով։ Այնտեղ էլ կային լուրջ մարդիկ, որոնք հասկանում էին բոլոր խնդիրները։ Բայց նրանք պարտվեցին, ռեֆորմացիա տեղի չոունեցավ։ Կարող էր լինել նաև շատ ավելի վատ տարբերակ՝ ընդհուպ մինչև զինված ճանապարհով փոփոխություն։ Գնաց այս ճանապարհով։ Բայց հեղափոխությունը դեռևս փոփոխություն չէ, փոփոխության հնարավորություն է։ Օգտվենք այդ փոփոխության հնարավորությունից և սարքենք նոր Հայաստան»,- ասել է նա։