Սեր, որ հաղթահարեց դժվարությունները. Վիրավոր զինծառայողն ամուսնացել է իրեն խնամած բուժքրոջ հետ

Սոնան ու Երջանիկը ծանոթացել են «Զինվորի տանը», երբ Սոնան՝ որպես բուժքույր, խնամում էր Երջանիկին:

May be an image of 1 person, prairie gentian and sky

Այս մասին գրառում է արվել «Աջակցություն վիրավոր զինվորներին» ֆեյսբուքյան էջում, որտեղ հրապարակվել են նաեւ լուսանկարներ։

«Մեր Հայրենիքի պաշտպանին հաջողվեց հմայել ու գրավել Սոնայի անմնացորդ նվիրումով բարի սիրտը:

Այսօր արդեն զույգն ընտանիք է կազմում ❤❤Անհաշվելի երջանիկ օրեր մեր գեղեցկուհի Սոնային ու քաջ Երջանիկին»,-նշված է գրառման մեջ։