Այսօր միտում է կա, որ դպրոցներում կանցնենք բնականոն ռեժիմի. Նախարար

Ամեն օր դպրոց հաճախելը կախված է կորոնավիրուսիսային իրավիճակից, այս պահին բավականին մեղմ է այն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ դպրոցների բնակակոն ռեժիմին անցնելու համար սպասում են Առողջապահության նախարարության հրահանգին:

«Աշակերտներն արդեն իսկ հաճախում են դպրոցներ, ուղղակի մի սահմանափակում կա. 20-ից ավելի աշակերտ պետք է չլինի դասարանում, ինչպես նաև անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները, նույնիսկ դպրոցների սննդի կետերն են գործում: Այսօր միտում է կա, որ կանցնենք  բնականոն ռեժիմի»,- ասաց նախարարը, սակայն չհստակեցրեց, թե կա՞, արդյոք, նման որոշում, թե ոչ: