Հայկական հասարակությունում կան քաղաքական ուժեր, որոնք ապրում են Ադրբեջանի հանդեպ ատելությամբ, մենք պետք է զգոն լինենք. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական հակահայկական հայտարարություններն է արել Զանգիլանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանի պետական Azertag գործակալության փոխանցմամբ, նա հայտարարել է, թե հայկական հասարակությունում կան քաղաքական ուժեր, որոնք «ապրում են Ադրբեջանի հանդեպ ատելությամբ»։

«Սա և՛ թշնամանք, և՛ դաժանություն՝ ընդ որում ամբողջովին անհիմն։ Ադրբեջանական ժողովուրդը որևէ վատ բան չի արել հայ ժողովրդին։ Մեզ հանդեպ նրանց ատելության պատճառները, հավանաբար, պետք է ուսումնասիրեն հոգեբույժները, հոգեբաններն ու բժիշկները։ Քանի դեռ հայկական հասարակությունում կան քաղաքական ուժեր, որոնք ապրում են Ադրբեջանի հանդեպ ատելությամբ, մենք պետք է զգոն լինենք»,- հայտարարել է նա։