Գագիկ Հարությունյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, չի կարելի թույլ տալ, որ հրաժարական տա ու գնա․Նինա Կարապետյանց․ Տեսանյութ

Հեղինակ MediaLab

Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականները վեթինգի գործողություններից խուսափելու մի տարբերակ են, սակայն փաստ է նաև այն, որ հին ԲԴԽ-ն իր գործառույթներն այլևս չէր կարող իրականացնել։

«ԲԴԽ-ն երբեք չի էլ եղել, մենք նման խորհուրդ չենք ունեցել, երբ դատավորին զանգել և հրահանգավորել են, այդ ԲԴԽ-ն դատավորին չի պաշտպանել, այլ զանգողներից մեկն էլ ինքն է եղել։ Իհարկե՛, կա անմեղության կանխավարկած, սակայն, այդ նույն ԲԴԽ նախագահը, որը հրաժարական տվեց, նա եղել է Սահմանադրական դատարանի նախագահ, որը տարիներ շարունակ հանցավոր ռեժիմի կեղծված ընտրությունները ընդունելի է համարել»,- այսօր «Հրաժարականներ՝ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ). իրավիճակի հիմքեր, հետևանքներ և ակնկալիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, տեղեկացնում է Factor.am-ը:

Վերջինիս խոսքով՝  իր համար անընդունելի է թավիշը։ Կարապետյանցի համոզմամբ՝ հեղափոխությունը պետք է ունենա իր տրամաբանական շարունակությունը և հեղափոխությունից հետո պարագլուխները պետք է պատժվեն։ «Չի՛ կարելի թույլ տալ, որ պարզապես հրաժարական տա և հեռանա, օրինակ, Գագիկ Հարությունյանը։ Նա պետք է պատասխանատվություն կրի այս երկրում 20-30 տարի օրինականության բացակայության համար, անձնապես քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի»,-ասաց  Նինա Կարապետյանցը։

Մանրամասները՝ տեսանյութում