Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ երեկ՝ հունիսի 20-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ իր տան դիմաց կայանված ավտոմեքենայի վրա կրակել են, գրում է Factor.am-ը։
Կրակոցի հետևանքով վնասվել էր մեքենայի դիմապակին: Factor.am-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասերով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ ՔԿ-ից նաև հայտնեցին, որ կրակողը ձերբակալված է, բայց դեռևս մեղադրանք առաջադրված չէ։