ԱՄՆ Օրեգոն նահանգի Բենդ քաղաքի տարրական դպրոցում 16-ամյա դեռահասը կրակ է բացել՝ սպանելով երեք երեխայի և մեկ ուսուցչի։ Եվս երկու մարդ ծանր վիրավորվել է, հաղորդում է Euronews-ը։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին՝ Silver Rail տարրական դպրոցում։ Զոհված երեխաները եղել են 5, 8 և 11 տարեկան։
Ոստիկանության տվյալներով՝ զինված դեռահասը կրակելով վնասել է դպրոցի փակ դռները և ներխուժել շենք։
Հրաձգության մասին առաջին ահազանգից մի քանի րոպե անց իրավապահները դպրոցում հայտնաբերել են հարձակվողի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքի վայրում գտնվող անձը հետապնդել է դեռահասին մինչև դպրոցի ներս և կրակել նրա ուղղությամբ։
Հրաձգության հետևանքով ծանր վիրավորվել են նաև 7-ամյա երեխա և 54-ամյա ուսուցիչ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հարձակման դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։



















