Եթե Հայաստանի իշխանությունները վերանայեն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների կարգավիճակը, Հայաստանը կարող է զրկվել ռուսական գազն արտոնյալ գնով ձեռք բերելու հնարավորությունից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա պայմանագրաիրավական բազան ամրագրում է երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը։
«Եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացիայի» շրջանակում վերանայել այդ կարգավիճակը, դա նրանց իրավունքն է։ Սակայն այդ դեպքում անհրաժեշտ կլինի հրաժարվել այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին։ Այդպիսի արտոնություններից է նաև գազի գինը»,- հայտարարել է Կալուգինը։



















