Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝1) առողջապահության նախարար.2) արդարադատության նախարար.3) գյուղատնտեսության նախարար.4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.7) քաղաքաշինության նախարար.8) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: Նշենք, որ Արթուր Հարությունյանը ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին է։Խորհրդարանում 33 պատգամավորներից 16-ը Արայիկ Հարությունյանի քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, որոնք քվեարկել էին Սամվել Շահրամանյանին նախագահ ընտրելու օգտին։ Արթուր Հարությունյանը ղեկավարում էր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը։