«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննվել է 50-ից ավելի մարդ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննվել է 50-ից ավելի մարդ՝ տաղավարի սեփականատերեր, տուժածներ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ հավելելով, որ առևտրի կենտրոնի սեփականատերը դեռ չի հարցաքննվել:

«Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող չկա»,- ավելացրեց Թադևոսյանը:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քրեական  օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները  կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ  առաջացրել է մարդու մահ  կամ այլ ծանր  հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի  (Դյուրավառ կամ այրիչ նյութերի  պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ  օգտագործման կանոնները  կամ պահանջները  խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է  մարդու մահ կամ  այլ ծանր հետեւանք)  հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի  քննչական վարչության ծանր  հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։