Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը

Սևանա լճի մակարդակը մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.90մ (30.05.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 13սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 38սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառը սկսել է իրականացվել մայիսի 25-ից, և մայիսի 25-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը կազմել է 6.489 մլն.մ³:

Արփա-Սևան ջրատարով մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 8.345մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մայիսի 30-ը ներառյալ՝ 108.511մլն. մ³:

Այդ մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից։