Հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի Մհեր Գրիգորյանը

Հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը Հայաստանից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրել է փոխվարչապետի օգնական Անի Բաբայանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությունն ընդունվել էր հունվարի 11-ին՝ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքում։