Հաքերային հարձակման ենթարկված news.am-ի նյութում վարչապետը իբր կոչ է անում Ղարաբաղի բնակչությանը թողնել իրենց բնակավայրերը եւ գալ Հայաստան. Մանե Գեւորգյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը գրում է.

«news.am լրատվական կայքը քիչ առաջ ենթարկվել էր հաքերային հարձակման, որտեղ տեղադրված նյութում վարչապետը իբր կոչ է անում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թողնել իրենց բնակավայրերը եւ գալ Հայաստան:

Այժմ էլ ադրբեջանական լրատվականները, հղում անելով news.am-ին, տարածում են այդ ապատեղեկատվությունը:

news.am կայքից արդեն իսկ հեռացվել է տվյալ կեղծ նյութը»:

news.am լրատվական կայքը քիչ առաջ ենթարկվել էր հաքերային հարձակման, որտեղ տեղադրված նյութում վարչապետը իբր կոչ է անում…

Posted by Mané Gevorgyan on Sunday, September 27, 2020