ԻՔՄ հաղորդագրությունը` նոյեմբերի 23-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

default

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 13:00-ից հրավիրվել էր հանրահավաք ընդդեմ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների, որոնք Երևանում մասնակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն»-ը հայտնում է,որ աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 14:20-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ է 1140 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։