Ռուս ռազմական փորձագետները շարունակում են քննարկել Թուրքիայի հետաքրքրվածությունը ռուսական SU-35 և SU-57 մարտական ինքնաթիռներով։
Թեմային արձագանքել է Ռուսաստանի Դաշնության ավիացիայի զարգացման հարցերով զբաղվող կոմիտեի անդամ, գեներալ մայոր, վաստակավոր օդաչու Յուրի Սիտնիկը։
«Su-35-երն իրենց նշանառությամբ և ճշգրտությամբ գրեթե նույն մակարդակի վրա են ամերիկյան F-35 կործանիչների հետ, կամ շատ քիչ են դրանց զիջում, դա էլ տեխնիկական հարց է։ Թուրքիան կարող է արտադրել այդ կոմպոնենտները և Ռուսաստանի հետ միասին S-35-երը հասցնել 5-րդ սերնդի ինքնաթիռների մակարդակի։»,-ասել է ռուս զինվորականը։
Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։