Նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է: Այդ մասին տեղեկությունը «Մեդիալաբին» հաստատեցին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեից:

Քրեական գործի մանրամասների մասին Կոմիտեից տեղեկություն չփոխանցեցին՝ նշելով, որ այդ մասին վաղը հաղորդագրություն կտարածվի:

Տեղեկացնենք, որ օրերս Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը վարչապետի որոշմամբ 14 օրով արձակուրդ էր ստացել: