Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցներն այսպես են նշում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը․ Լուսանկարներ

«Տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս հաստատությունում իրականացված թեստավորման արդյունքում պարզվել էր, որ նոր կորոնավիրուսով վարակվել են 33 տարեցներ և 50 աշխատակից:

Բարեբախտաբար, այս պայքարում կորուստներ չենք ունեցել»,- այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: