Պաշտոնական. «Նաիրիտը» նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ

Պաշտոնական. «Նաիրիտը» նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ
Պաշտոնական. «Նաիրիտը» նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ պաշտոնական հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

Հնարավոր կրճատումների և աշխատավարձի մասով պարտքերի մարման հետ կապված տարակարծություններից խուսափելու և կոլեկտիվին ու հանրությանը    «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ   դիրքորոշումը ներկայացնելու  նպատակով` ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.

1. Աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա  պարտքերի կուտակումը  կանխելու նպատակով:

2. Աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատման դեպքում «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ  գործելու է  բացառապես  գործող` ՀՀ օրենսդրության սահմաններում , այն է` ·  ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, մինչև հնարավոր կրճատման օրը, աշխատողները  գրավոր կծանուցվեն այդ մասին, ·

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքին կկատարվի վերջնահաշվարկ (այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով):  (Հոդված 130.  Աշխատողի  հետ վերջնահաշվարկի կարգը.

1. Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում  գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի  և աշխատողի համաձայնությամբ  վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

2. Ոչ ոք և երբևէ չի հայտարարել, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ   աշխատողներին չեն վճարվի աշխատավարձի մասով կուտակված պարտքերը:

3. «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը  նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ: Նոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ   ներկայիս աշխատակիցների հետ:

5. Համաձայն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարության` 2014թ-ի դեկտեմբերին «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ    աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ: 

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ տնօրինություն