Հայփոստը մուտք է գործում ավիացիոն բեռնափոխադրումների շուկա իր նոր՝ «Հայփոստ էյր» դուստր ընկերությամբ

Հայփոստը մուտք է գործում ավիացիոն բեռնափոխադրումների շուկա իր նոր՝ «Հայփոստ էյր» դուստր ընկերությամբ: Այդ մասին տեղեկացնում են «Հայփոստից»:

«Հայփոստ էյր»-ը կունենա մի քանի օդանավ: Նախատեսվում է ներգրավել ավիացիոն ոլորտի առաջատար մասնագետներ:

Նշվում է, որ ընկերությունը հնարավորություն կտա էականորեն բարելավել փոստային առաքումների գործընթացը, կրճատել միջազգային փոստի փոխադրման ժամկետները: