Ադրբեջանը հայտնում է իր նոր կորուստների մասին, այդ թվում՝ մեկ գնդապետ, երկու մայոր․ Lragir.am

Lragir.am Ադրբեջանի պաշտպանության նախարար տեղակալ Քարիմ Վելիևը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սահմանային բախումների ժամանակ ադրբեջանական բանակը մի շարք կորուստներ է ունեցել։ Գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի և գնդապետ Իլգար Միրզաևի մասին արդեն տեղեկացրել էինք։

Վելիևը նշել է, որ սպանվել են նաև մայոր Նամիգ Ահմեդովը, մայոր Անար Նովրուզովը, ենթասպա Իլգար Զեյնալլի, ենթասպա Յաշար Բաբաև, շարքային Էլչին Մուստաֆզադե։ Այս մասին հայտնում է report.az կայքը։