Գիշերը հրկիզել են Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան ու բնակարանը

Գիշերը հրկիզել են Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան ու բնակարանը
Գիշերը հրկիզել են Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան ու բնակարանը

Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են 28 շենքի բակում կայանված Nissan Tiida մակնիշի 35 OX 487 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, ով Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է:

Մինչ հրշեջների ժամանումը Վ. Սարիբեկյանի տղան` 26-ամյա Հարություն Սարիբեկյանը, փորձել է մարել կրակը, ով ձեռքերի հատվածում այրվածքներ է ստացել եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:

Ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ պիտանի եւ կատարողը կամ կատարողները ըստ տեղեկությունների բենզին են լցրել Սարիբեկյանի տան դռան վրա եւ այրել դուռը, կրակը տարածվել է նաեւ տան ներսում, եւ շնորհիվ Վ.Սարիբեկյանի տղայի՝ կրակը տան մեջ շատ վնասներ չի տվել: Երբ բնակարանի դուռը հրկիզել են, տան ներսում եղել են ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխա, ու տուժածի դիմացի հարևանի և տան անդամներից Հարությունի շնորհիվ կրակի տարածումը նախ կանխվել է, ապա մարվել։ Ու եթե հարևանն ու Հարությունը ճիշտ չկողմնորոշվեին և ճիշտ չգործեին, ապա չէր բացառվի, որ դեպքը ողբերգական ավարտ կունենար: