Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ. ՊՆ խոսնակ

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է.

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով հակաօդային պահպանության (ՀՕՊ) միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։