ԵՏՄ շրջանակներում մաքսային կարգավորումների հարցեր են քննարկվել կառավարությունում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Մակսատ Մամիտկանովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային կարգավորումների և ընթացակարգերի արդիականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև մաքսային վարչարարության բարելավման և ենթակառուցվածքների զարգացման շուրջ: