ԱՄՆ-ի Հնչակյանները դեսպան Յովանովիչին հիշեցրել են քաղբանտարկյալների մասին

ԱՄՆ-ի Հնչակյանները դեսպան  Յովանովիչին հիշեցրել են քաղբանտարկյալների մասին
ԱՄՆ-ի Հնչակյանները դեսպան Յովանովիչին հիշեցրել են քաղբանտարկյալների մասին

Ամերիկահայ կազմակերպությունների խորհրդակցությունների շրջանակում,  Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հոկտեմբեր 12-ին Գլենդելում հանդիպել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության  (ՍԴՀԿ) Արեւմտյան Ամերիկայի Վարիչ Մարմնի պատվիրակության հետ:

Ինչպես տեղեկացնում է ՍԴՀԿ-ն, «հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Հայաստանում ժողովրդավարության վերահաստատման, ԼՂ հարցի լուծման եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ»:

Հնչակյաններն ասել  են, որ, որպես ամերիկահայեր ԱՄՆ կառավարությունից ակնկալում են ավելի խստապահանջ կեցվածք` Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ, առաջին հերթին` պահանջելով քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը:

«Պատվիրակության անդամները կարեւորել են Հայաստանում ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների կայացումը, որն անկարելի է առանց ազատ հեռուստաընկերությունների գոյության: Հետեւաբար, մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները «Ա1+»  անկախ հեռուստաընկերության եթեր վերադարձը խիստ անհրաժեշտ է»,- ըստ ՍԴՀԿ հաղորդագրության հայտարարել են հնչակյանները Մարի Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ:

ՍԴՀԿ ներկայացուցիչները նաեւ տարակուսանք են հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն, հունիսին Երեւան կատարած իր այցելության ժամանակ հանդիպում չի ունեցել ընդդիմադիր ներկայացուցիչների հետ` «թյուր տպավորություն ստեղծելով եւ իշխանությունների եւ ընդդիմադիր հասարակության մոտ»:ԱՄՆ-ի Հնչակյանները դեսպան  Յովանովիչին հիշեցրել են քաղբանտարկյալների մասին

Այս հարցերի շուրջ, ըստ հաղորդագրության, դեսպան Յովանովիչը տվել է սպառիչ պատասխաններ, հատկապես նշելով, որ ԱՄՆ-ն Հայաստանում ժողովրդավարության հաստատման հարցում հետեւողական է եւ շատ ավելին է անում, քան հայտնի է հանրությանը:

© Medialab.am