ԵՄ դեսպանն այցելել է Երևանի մետրոպոլիտեն

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին երեկ այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն։

Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել է մետրոպոլիտենի կայարաններում, ծանոթացել պատմության հետ։