Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 532

Մարտի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք: Նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։