Ալիևի հրամանագրով սահմանազատման հարցերի հանձնաժողով է ստեղծվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով, Հայաստանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողով է ստեղծվել: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հանձնաժողովը ղեկավարելու է այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

Նշենք, որ մայիսի 22-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:

«Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերվում են սահմանազատմանը և կայուն իրավաճակի լավագույնս ապահովմանը», -իր հայտարարության մեջ նշել էր Շառլ Միշելը։