Շատ ավելի կոմֆորտնի է ՍԴ-ում աշխատել որպես Սահմանադրական դատարանի դատավոր․ Արման Դիլանյան

Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանի կարծիքով, ՍԴ դատավորի պաշտոնը իրավաբանների համար ամենալավ պաշտոնն է իր մասնագիտական հմտությունները դրսևորելու, զարգանալու համար։

«Ես ինձ շատ լավ եմ զգում ՍԴ դատավորի պաշտոնում և հուսով եմ՝ կշարունակեմ այդ պաշտոնում պաշտոնավարել», -այսօր ՍԴ-ի մոտւքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Դիլանյանը։

Հարցին, թե ՍԴ նախագահի պաշտոնը գրավիչ չէ՞, նա ի պատասխան, ասաց, որ ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին էլ գրավիչ չէ։ «Ես չգիտեմ, թե իրադարձություններն ինչ հունով կզարգանան, բայց կարծում եմ, որ ՍԴ դատավորի մասնագիտական աշխատանքը շատ դժվար է համատեղել ՍԴ նախագահի պաշտոնի հետ, որը ենթադրում է ներկայացուցչական գործառույթներ, վարչական, կազմակերպական գործառույթներ։ Շատ ավելի կոմֆորտնի է ՍԴ-ում աշխատել որպես Սահմանադրական դատարանի դատավոր», -ասաց Դիլանյանը։