«Կարծես թե Սերժիկի հարցն էլ լուծվեց, մնաց, համակարգի հարցը լուծել». Արթուր Սաքունցի բազմաթիվ հարցերը

«Կարծես թե Սերժիկի հարցն էլ լուծվեց, մնաց, համակարգի հարցը լուծել». Արթուր Սաքունցի բազմաթիվ հարցերը
«Կարծես թե Սերժիկի հարցն էլ լուծվեց, մնաց, համակարգի հարցը լուծել». Արթուր Սաքունցի բազմաթիվ հարցերը

Սերժ Սարգսյանի ասյօրվա ուշագրավ ելույթին է անդրադարձել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը` բազում հարցեր հնչեցնելով նաեւ չորս ոչ իշխանական կուսակցությունների համար:

Արթուր Սաքունցի Ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Հարց․․․․ հիմա ոչ իշխանական ուժերի նախատեսված, բայց դեռևս չիրականացված հանրահավաքների արդյունքում ոչ միայն վարչապետը հրաժարական տվեց, այլև Սերժիկը հայտարարեց, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում /եթե մնա նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգը/, նաև չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում/եթե ձևավորվի խորհրդարանական կառավարման համակարգը/․․ կարևորը՝ Սերժն էլ տեղի տվեց․․․․

Հիմա ի՞նչ են առաջարկում չորս ուժերը, ի՞նչ ծրագիր են ներկայացնում ՀՀ քաղաքացիներին․․․ ինչպե՞ս է լուծվելու Մաքսային միության անդամագրման, կամ ռուսական գաղութացման հետ կապված հարցը, եվրոպական կառույցների հետ համագործակցության հարցը, Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը․․․

Ինչպե՞ս են վերացնելու կոռուպցիան, ինչպե՞ս են ապահովելու դատական իշխանության անկախության հարցը,  տեղական ինքնակառավարման հարցը․․․ և այլն,

Ի՞ՆՉ ԵՔ ԱՆԵԼՈՒ ՀԻՄԱ, ԻՆՉ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ․․․․

Կարծես թե Սերժիկի հարցն էլ լուծվեց, մնաց, համակարգի հարցը լուծել․․․․ որի վերաբերյալ իհարկե պետք է ներկայացնել առաջարկությունների փաթեթը․․․»

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Իր ելույթում նա նշել է, թե պաշտոնապես հայտարարում է, որ այլեւս երբեք չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար:

«Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»,-նշել է նա:

© Medialab.am