Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին: Այս մասին հայտնում է Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ա.Դանիելյան) արդարացրեց ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վ.Գասպարյանին ՀՀ քր.օր-ի 164 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում»,- գրել է նա։