Աշխարհի շատ երկրներում «Ինստագրամի», «Ֆեյսբուքի» և «Վոթսափի» աշխատանքը խափանվել է

«Ֆեյսբուքին» պատկանող «Ինստագրամ» և «Ֆյեսբուք» սոցիալական ցանցերն ու «Վոթսափ»  հավելվածը աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում,  անհասանելի են դարձել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Independent-ին, «Ֆեյսբուք»-ի բաժանորդների մոտ սխալմունք է ցույց տալիս, երբ նրանք փորձում են մուտք գործել կայք:

«Վոթսափ»-ի և «Ինտրագրամ»-ի հավելվածները դեռևս շարունակում են աշխատել, բայց նոր բովանդակություն ցույց չեն տալիս»,- նշված է պարբերականում: