Հայտնաբերվել են կործանված Boeing 737-ի սեւ արկղերը. ահաբեկչության վարկածը հերքվում է․ «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» – Հայտնաբերվել են Թեհրանում կործանված ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի սեւ արկղերը: Այս մասին հայտնում է իրանական FARS գործակալությունը:

Իրանի քաղավիացիայի ղեկավարը հայտարարել է, որ հավաքվել են բոլոր անհրաժեշտ տվյալները, հայտնաբերվել են սեւ արկղերը եւ սկսվել է փաստական հետաքննությունը:

Նշենք, որ պաշտոնական Թեհրանն ու Կիեւը հերքում են ահաբեկչության վարկածը եւ հաստատում, որ աղետի պատճառ է եղել ինքնաթիռի շարժիչի բռնկումը:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը ռադարներից կորել է օդ բարձրանալուց ընդամենը 2 րոպե անց, ընկել է բարձրությունից եւ մասնատվել, այնուհետ երկար ժամանակ աղետի վայրն այրվելիս է եղել: Ավելին՝ սկզբնաղբյուրում։