Օնտարիո նահանգի վարչապետը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել

Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ֆորդը նշել է, որ սգում է զոհերի համար և հիշում նրանց, ովքեր արտաքսվել են իրենց տներից։«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել հայ համայնքի անդամներին և բոլոր նրանց, ովքեր հարգում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Տորոնտոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կոմիտեին՝ այս կարևոր իրադարձության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար:Այսօր մենք հարգում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։