Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ի կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:

Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև բուք:

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 21-ի գիշերը սպասվում է անձրև։

Նոյեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 21-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին վայրերում՝ բուք, ճանապարհներին մերկասառույց։

Նոյեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7մ/վ, նոյեմբերի 20-ին, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին կնվազի 7-10 աստիճանով, նոյեմբերի 22-ի գիշերը՝ ևս 3-4 աստիճանով։