Նախօրեին զոհված զինծառայողներից Վահան Վաչագանի Բաբայանը Կոտայքի մարզից էր՝ Հրազդան քաղաքից

Կոտայքի մարզպետարանից հայտնում են

«Նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներից Վահան Վաչագանի Բաբայանը (2003 թ.) Կոտայքի մարզից էր՝ Հրազդան քաղաքից:

19-ամյա ժամկետային զինծառայող Վահանը Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոնն էր։ Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։

Վահանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը։

Կոտայքի մարզպետարանը ցավակցում է հերոսի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

Փառք քեզ, հերո՛ս»: