Ինտենսիվ պատվաստվելով պետք է այնպես անենք, որ հետ չգանք լոքդաունի ռեժիմի. Թորոսյան․ Ազատություն

Ինտենսիվ պատվաստվելով պետք է այնպես անենք, որ հետ չգանք լոքդաունի ռեժիմի, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ուղիղ եթերում

Անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեպքերին՝ Թորոսյանը նշեց, որ մահացության թվերը մեծ են, և Հայաստանը գտնվում է աշխարհում վատագույն 8-րդ տեղում։

«Մենք տարբերվում ենք շատ երկրներից նրանով, որ բազմաթիվ զարգացած, զարգացող, մեր նման երկրները հասցրել են շատ մեծ ծածկույթ ապահովել պատվաստման, որը բերել է քիչ թվով հոսպիտալիզացիայի ու մահացության, մենք, դժբախտաբար, չենք կարողացել դա անել, որը պետք է արագ շտկենք։ Ցավոք սրտի, արագ շտկելն արագ էֆեկտ չի տալու», – ընդգծեց պատգամավորը։

Արսեն Թորոսյանը պարզաբանեց՝ պատվաստումն առավել էֆեկտիվ է դառնում երկրորդ ամբողջական դեղաչափի ստացումից հետո՝ մոտ 14 օրվանից սկսած։

Մանրամասները՝ տեսանյութում