«Էս հաղթանակին հաջորդելու է մտածողության եւ արժեքների հեղափոխությունը». Լեւոն Բարսեղյան

«Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը գրում է.

«Ես հիմքեր ունեմ համոզմունքի, որ էս հաղթանակից հետո ներգաղթ ենք ունենալու ու լավ իմաստով դատապարտված ենք լինելու ինքնաբավության համակարգի կառուցման, ինչը արգելակելու է արտագաղթը ե՛ւ տնտեսական զարգացման, ե՛ւ պաշտպանվածության, ե՛ւ բարոյահոգեբանական կոփման բաղադրիչներով:

Հաղթանակի արձանագրումից հետո իշխանությունները պարտավոր են պատերազմական դրության եւ տեմպի կանոններով արմատական բարեփոխումների ձեռնամուխ լինել, մի շարք ոլորտներում վերանայելով իներցիոն մտածողությունը, անհարկի պահպանողականությունը եւ հարմարվողականության թուլությունը:

Էս հաղթանակին հաջորդելու է մտածողության եւ արժեքների հեղափոխությունը: Կամ՝ դրանք իրար հետ են գալիս: Հանրությունը պատրաստ է վաղուց, կարծում եմ:

#ցխումենք#հաղթումենք ու հետո էլ ենք հաղթելու, չուզողի աշկերն էլ հանելու ենք»: