Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ. իրավապաշտպան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրում է.


«Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ։ Խաղաղ հավաքների միջոցով խնդիրների ու մտահոգությունների բարձրաձայնումը մարդկանց լեգիտիմ իրավունքն է և գերակա է այլոց տեղաշարժի իրավունքի նկատմամբ։ Ուստի, Ոստիկանության օրինական պարտականությունն է ուղեկցել և պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից։ Ինչպես նաև, կանխել բռնության կոչերն ու չենթարկվել բռնություն կիրառելու վերաբերյալ որևէ հրահանգի։


Հայաստանում պետք է սեփական ժողովրդի նկատմամբ բիրտ ուժի կիրառման պրակտիկաները վերանան, դա անթույլատրելի է»։