Հուլիսի 31-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 63-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ, նաև ունի կանեփի չորացված զանգված:
Տեղեկությունը ստուգելու նպատակով Մասիսի քրեական հետախույզներն այցելել են Մարմարաշեն գյուղ և տղամարդուն պատկանող տնամերձ հողամասի տեսանելի հատվածում նկատել կանեփի բույսեր:
Այս փաստով նախապատրաստված նյութերով զննվել է տան տարածքն ու հայտնաբերվել մինչև 2,5 մետր բարձրության կանեփի 19 թուփ։
Տանտերը ոստիկաններին է ներկայացրել նաև մոտ 5 գրամ կանեփի չոր զանգվածով ապակե տարա։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։