Հ1-ի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին ազատել են աշխատանքից

Հ1-ի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին ազատել են աշխատանքից
Հ1-ի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին ազատել են աշխատանքից

Հանրային հեռուստաընկերությունը համագործակցությունը դադարեցրել է հեռուստամեկնաբան Արմեն Դուլլյանի հետ: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Արմեն Դուլյանը: «Չեն հեռացրել, կանչել են այսօր եւ շատ քաղաքավարի ձեւով շնորհակալություն են հայտնել՝ մեկ տարվա աշխատանքի համար: Հեռուստատեսության կողմից որեւէ բան չի խախտվել: Պայմանագիրը ցանկացած պահի կարող էր կողմերից մեկը խզել»,- ասել է Արմեն Դուլյանը:

Ըստ աղբյուրի, հեռուստամեկնաբանին աշխատանքից ազատելու տեղեկությունը փոխանցել են «Առաջին ալիքի» գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը եւ գլխավոր պրոդյուսերը:

««Ինչ ասել են, ես դա ընդունել եմ որպես փաստ: Ես հին մարդ եմ, իրենք ուզում են ճանապարհ տալ նոր հաղորդավարների, որը ես լիովին ընդունում եմ»,- նշեց նա։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք պայմանագրի դադարեցման պատճառը իր կողմից իշխանություններին քննադատելը չի եղել, հեռուստամեկնաբանը պատասխանեց.

«Ես շնորհակալ եմ, որ թույլ են տվել ազատ լինել բոլոր բնագավառներում, բայց ես որեւէ ենթատեքստ չեմ տեսնում»»,-գրում է Factor.am-ը: