Արծվիկ Մինասյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։

Ըստ նրա՝ քիչ առաջ Դաշնակցության գրասենյակ են գնացել Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ և ԱԱԾ են հրավիրել Արծվիկ Մինասյանին։