ՀՀ քաղաքացիները, գտնվելով ԱՄՆ-ում, չեն կարող քվեարկել ՀՀ առաջիկա ընտրություններին․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է Միացյալ Նահանգներում բնակվող ՀՀ քաղաքացիներին, որ, գտնվելով ԱՄՆ-ում, նրանք չեն կարող քվեարկել ՀՀ առաջիկա ընտրություններին, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի նախատեսվում արտերկրում ընտրական տեղամասեր բացել և քվեարկություն իրականացնել։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել միայն ֆիզիկապես գտնվելով ՀՀ տարածքում։

Ընտրությունների անցկացումը կարգավորվում է <<ՀՀ Ընտրական օրենսգիրք>> ՀՀ Սահմանադրական օրենքով՝ ընդունված 2016 թվականի մայիսի 25-ին։ Այն ներառում է նաև վերջին լրացումները։ Սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ <<քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում>>։