Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը արձագանքել է ԱԺ նախագահի հայտարարությանը, ընդգծելով.
«Երկխոսելու, բանակցելու մեկ օրակարգ կա, դա կոնկրետ Նիկոլին հեռացնելու օրակարգն է: Ուրիշ բան չկա խոսելու»:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը ավելի վաղ կայացած ասուլիսում նշել էր, որ խորհրդարանակն ընդդիմությանն ուղղված համագործակցության երբեմնի առաջարկն ուժի մեջ է: Նշել էր նաև, որ ուժի մեջ է ՀՀ վարչապետի հետ հանդիպելու և անվտանգային հարցերի շուրջ քննարկումներ ունենալու առաջարկը: Սիմոնյանը նաև մտավախություն էր հայտնել, որ դա ընդդիմության համար մերժելի կլինի:
«Վախենամ՝ դա կմերժեն, որովհետև դա իրենց համար փակուղային կլինի, քանի որ ասելիք ու առաջրկ չունեն», -ընդգծել էր Սիմոնյանը: