Թբիլիսյան խճուղուց Աճառյան փողոց տանող ու Մ4 միջպետական ճանապարհին կապող կամուրջը փակ է

Թբիլիսյան խճուղուց Աճառյան փողոց տանող ու Մ4 միջպետական ճանապարհին կապող կամուրջը փակ է երթևեկության համար:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, վերանորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը:

«Ճարտարապետական այս լուծման շնորհիվ ապահովվում է կամուրջների անխափան ծանրաբեռնվածությունը: Աշխատանքները կտևեն շուրջ 1 ամիս:

Դեֆորմացիոն կարերի վերանորոգումն առաջին հերթին կապահովի անվտանգ երթևեկություն, բացի այդ նաև կերակարցնի կամրջի կյանքը»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: