Հուլիսի 7-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, նրանցից 65-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5203 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 6-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3849 նմուշառման հետազոտություն, հուլիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1045 քաղաքացի, նրանցից 263-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 320 բնակիչ։
43 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք։
Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։