ԵՄ և ԵԽ ներկայացուցիչները ծրագրով նախատեսված պարեկություն կիրականացնեն Լաչինի միջանցքում

Հայաստանի Հանրապետությունում ԵՄ առաքելությունը Twitter-ի էջում կատարած գրառման միջոցով հայտնում է , որ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունել են Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյին ու նրա գլխավորած պատվիրակությանը Սիսիանի օդանավակայանում։

«ԵԽ պատվիրակությունը միացել է Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչներին Լաչինի միջանցքում ծրագրով նախատեսված պարեկություն իրականացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter-ի էջում։