7 ինքնասպանության փորձ՝ 7 օրում. ԱԻՆ-ն ամփոփել է շաբաթը

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 619 դեպք, որից 162-ը՝ արտակարգ: Այս մասին հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Հունիսի 6-ից 12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 619 դեպք, որից 162-ը արտակարգ, այդ թվում՝ 98 հրդեհի, 1 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 35 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 203 կենցաղային կանչ. տուժել է 86 մարդ։

May be an image of one or more people

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 20 մահ:

Արձանագրվել է թունավորման 5 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 51 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 21 տրանսպորտային միջոց»: