Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ կրակ է արձակվել է․ Կան կոնկրետ հետևանքներ

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ տեղի ունեցել են։ Այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ես կարող եմ ասել, որ այո, Դավիթ Բեկի ուղղությամբ Ադրբեջանի զիված ուժերի հրետանային միջոցներից կրակ արձակվել է։ Կան կոնկրետ հետևանքներ», -ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ ավելի ուշ մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն։