ԱՊՊԱ. «Ժառանգությունը» առաջարկում է ուժը կորցրած ճանաչել օրենքը

ԱՊՊԱ. «Ժառանգությունը» առաջարկում է ուժը կորցրած ճանաչել օրենքը
ԱՊՊԱ. «Ժառանգությունը» առաջարկում է ուժը կորցրած ճանաչել օրենքը

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը եւ Զարուհի Փոստանջյանը հանդես են եկել ՙԱվտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով:
Ըստ «Ժառանգության» հաղորդագրության,  սույն օրենքի ընդունումը, որն իրենից ենթադրում էր ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն,  դժգոհության մեծ ալիք է բարձրացրել:

«Գնաճային գործընթացներին դժվարությամբ դիմակայող քաղաքացիների համար ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը հավելյալ ֆինանսական մեծ բեռ է, որն այս պայմաններում ցածր եկամուտ ունեցողների համար (որը բնակչության գերակշիռ մասն է կազմում) վաղ է եւ անթույլատրե»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հասարակության ներսում առկա գործընթացներն, ըստ «Ժառանգության»  արդեն իսկ փաստում են, որ քաղաքացիներն ունեն բացասական դիրքորոշում, քանի որ ի վիճակի չեն վճարելու եւ կյանքի կոչելու օրինագծի դրույթներից բխող պարտավորությունները:

«Այն մի կողմից բերում է ֆինանսական հավելյալ չնախատեսված ծախսերի, մյուս կողմից` ուղղված է մի քանի տնտեսվարողներին երաշխավորված գերշահույթներ ապահովելուն»,-նշված է հաղորդագրության մեջ` շեշտելով, որ օրենքը չի բխում ՀՀ Սահամանադրությունից:

© Medialab.am